ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Այս մասին տեղեկանում են Facebook-ում վարչապետի պաշոնական էջի միջոցով հեռարձակվող ուղիղ եթերով: “Իմ խոսքը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը”, - ասված է վարչապետի գրառման մեջ։ “Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն ու հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան՝ մեզ հետ կռվի բռնվելը հեռանկար ու իմաստ չունի: Մեզ հետ կռվի բռնվելու հետեւանքը մեկն է՝ մեր բոլոր հակառակորդների ու թշնամիների պարտությունը”, - ասաց իր ելույթում վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում