Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 102.500.283,98 մանաթ, 213.577,88 դոլար, 17.266,0 եվրո և 5 000 ռուբլի գումար: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն: Զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականի օգոստոսի 17ին` Ադրբեջանի նախագահի հրամանով: Ըստ հիմնադրամի կանոնադրության, միջոցները կուտակվում են կամավոր սկզբունքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամ այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հակասում ադրբեջանական օրենսդրությանը: