Ադրբեջանի ու Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհվածներ: Այդ մասին հայտնում է Minval.az-ը: Գործակալությունը, հղում անելով, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությա վրա, նշում է, որ փոխհրաձգության հետևանքով կան զոհվածներ: Ըստ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության, ադրբեջանցի սահմանապահները կրակել և սպանել են Իրանի կողմից սահմանը խախտած 3 անձի, որոնք չեն ենթարկվել կանգ առնելու հրահանգին: Փախհրաձգության ժամանակ սահմանախախտերից մեկը փորձել է ուսապարկը նետելով փախչել դեպի Իրան, իսկ մյուս երկուս՝ հակարառ կողմը: Երեքն էլ սպանվել են: Տեղանքի զննության արդյունքում հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ եւ մեկ ինքնաշեն հրացան՝ փամփուշտներով: