27.11.2024
ԵԱՏՄ-ն ձեւավորում է միասնական ֆինանսական շուկա. Պուտինը խոսեց հայեցակարգի հաստատման մասին
prev Նախորդ նորություն

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա։


Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին խորհրդի՝ Երեւանում նեղ եւ ընդլայնված կազմով անցկացված նիստում։


Նիստին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված Մոլդովայի՝ ԵՏՄ-ին կից դիտորդ-պետության կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրված ղեկավարներ։