27.11.2024
Բուրջանաձեն զգուշանում է Վրաստանում «կոլեկտիվ Սահակաշվիի» վերադարձից
prev Նախորդ նորություն

Էլմար Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է ՇՀԿ-ի հետ սերտ համագործակցության

Ադրբեջանը պատրաստ է ավելի սերտորեն համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, հայտարարել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:


Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում հանդիպել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովի հետ:


«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՇՀԿ-ի միջև համագործակցության զարգացման հարցեր: Նորովը նշել է, որ ՇՀԿ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհուրդը ընթացիկ տարվա մայիսին հաստատել է դիտորդ երկրների հետ փոխգործակցության զարգացման «ճանապարհային քարտեզը», ինչը լայն հնարավորություններ է բացում համագործակցության խորացման համար»: