Պետք է անել հնարավոր ամեն բան Վրաստանի և Ռուսաստանի միջև վերջին օրերին առաջացած խնդիրները լուծելու համար: Այդ մասին РБК-ի հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետի` ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Հույս ունենք, որ հրատապ որոշումներ կայացնելու կարիք չի լինի»,- ասել է Աբաշիձեն` պատասխանելով հարցին` Վրաստանի կողմից կլինե՞ն պատասխան քայլեր: Նրա խոսքով` Վրաստանի համար թանկ են բոլոր զբոսաշրջիկները: