ՌԴ Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ վրացական Ռուստավի-2 ալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ ՌԴ նախագահի դեմ ուղղված հայհոյանքներից հետո անհրաժեշտ է սառեցնել ռուս-վրացական հարաբերությունները: Նա նշել է, որ, ցավոք, մի հաղորդավարի պատճառով տուժելու է Վրաստան պետությունը: Ըստ նրա, ամեն մի նմանատիպ արարքին պետք է պատասխանել պատժամիջոցներով:Նրա խոսքով, ռուս-վրացական հարաբերությունները պետք է սառեցնել, քանի որ սառնությունը սթափեցնում է: