ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն առաջարկել է վրացական իշխանություններին քննարկել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ անդամակցելու հարցը: Վրացի քաղաքագետ Պյոտր Մամրաձեն հայտարարել է, որ Ռասմուսենը նախկինում էլ է հանդես եկել այդպիսի առաջարկություններով: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ղեկավար պետությունները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, չեն քննարկում Վրաստանի՝ առանց Աբխազիայի և Հվ.Օսիայի Դաշինքին անդամակցելու հարցը: Նա հավելել է, որ այժմ ՆԱՏՕ-ն այլ դիրքորոշումներ են գերիշխում: