Ամերիկացի փորձագետ Փոլ Հոբլն անդրադարձել է ղարաբաղյան ճակատում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին: Նա նշել է, որ կարող են տեղի ունենալ փոքր միջադեպեր, սակայն դա չի վերաճի լայնածավալ պատերազմի:Ըստ նրա, Ադրբեջանն ունենալով հզոր բանակ կարող է առաջինը հարվածել Ղարաբաղին, սակայն այդ դեպքում կմիջամտի ՌԴ-ն: Նա հավելել է, որ չի սպասում առաջընթաց ղարաբաղյան բանակցություններում: