ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 5 հայ ռազմագերիների ազատ արձակումը, որոնք գերեվարվել էին նոյեմբերին, և կոչ անում անհապաղ ազատ արձակել մնացած 57-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Փիթեր Ստանոն: «Դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում ամուր խաղաղության համար», - գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Հայաստանից մեկ գերի է տեղափոխել Բաքու, իսկ հինգ գերի վերադարձել է Երևան: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստան են վերադարձել Էդիկ Հարությունյանը, Սեյրան Մաթևոսյանը, Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզից գերևարված 62 զինծառայողներից են։ Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ նախօրեին գերության մեջ գտնվող 62 զինծառայողները հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ: