24.11.2024
Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Նուլանդ
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում սկսել են պատրաստվել մայիսի 9-ի հանդիսավոր երթին

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են նախապատրաստվել հանդիսավոր երթին, որը նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:


Ստեփանակերտի օդանավակայանում մարզմանը մասնակցել է մոտ 400 ռուս զինծառայող: Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը, որը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հիմքն է, մասնակցում է հանդիսավոր երթի անցման փորձերին:


Նշվում է, որ փորձերին ներգրավված են Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության, հատուկ բժշկական ստորաբաժանման, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարական խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների անձնակազմերը:


Նախատեսվում է, որ Հաղթանակի 76-րդ տարեդարձին՝ մայիսի 9-ին, հանդիսավոր երթին կմասնակցեն մինչև 10 շարասյուն, յուրաքանչյուրը՝ մինչև 45 զինծառայող:


Շքերթի անձնակազմի մարզումներն անցկացվում են հատուկ ժամի, որպեսզի չխանգարեն խաղաղապահ զորախմբի կողմից նախատեսված խնդիրների կատարմանը: