6.05.2025
Եթե ՀՀ իշխանությունները չխանգարեն՝ Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են
02.03.2021
Եթե ՀՀ իշխանությունները չխանգարեն՝ Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են

Այսօր շուրջ 170 կոնգրեսական դիմել են Բայդենին՝ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: "Նման նախաձեռնություն եղել էր նաև փետրվարի 21-ին, երբ 100 կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ, կոչ անելով Բայդենին կանգնել Հայաստանի և Արցախի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Հիմա Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են և դրանք պետք է օգտագործենք: Եթե Հայաստանի իշխանությունները համայնքին չխանգարեն՝ հայ-թուրքական գործըթաց սկսելով, ապա Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա: Հուսամ գործող դեսպանին ափալ-թափալ հետ չեն կանչի այս պատասխանատու պահին, չնայած Մակունցի ագրեմանը շուտով կստանանք",- գրել է Սարգսյանը: