6.05.2025
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
08.03.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում մարտի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175016 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 753705 վերջին մեկ օրում` 2465 նոր թեստավորում, այսինքն՝ դրական է ախտորոշվել կատարված թեստերի ավելի քան 13 տոկոսը: Փաստացի այս պահին բուժվում է 6008 պացիենտ. մեկ օրում ավելացել է 159-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 164954 անձ` վերջին մեկ օրում 170 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3225 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 829 է: