23.11.2024
Բելառուսի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է կովկասյան ժողովուրդների հողերի օկուպացման մեջ

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ի հիշատակ ղրիմի թաթարների արտաքսման, հայերի և չերքեզների ցեղասպանության, հաղորդում է «Անադոլու»-ն:


«Մենք կիսում ենք Ղրիմի թաթարների և Կովկասի եղբայրական ժողովուրդների ցավը։ Հարգում ենք յուրաքանչյուրի հիշողությունը, ով զոհվել արտաքսման ժամանակահատվածում», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը:


Նրա խոսքով՝ 77 տարի անց Ղրիմի թաթարները շարունակում են դիմակայել այն մարտահրավերներին, որոնք կապված են արտաքսման հետեւանքների հետ: «Թուրքիան կշարունակի աջակցել Ղրիմի թաթարների ինքնության պաշտպանությանը, այն խնդիրների վերացմանը, որոնց բախվում են հայրենակիցները։ Անկարան ձգտում է ներդրում ունենալ Ղրիմի թաթարների բարեկեցության բարձրացման գործում», - հավելել է նա։


Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել կովկասյան ժողովուրդների ժառանգների վրա՝ հայտարարելով, որ նրանց հողերը «օկուպացվել են 157 տարի առաջ Ցարական Ռուսաստանի կողմից»:


«Կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչների սերունդները, որոնք ստիպված, մեծ կորուստներ կրելով, փախչում էին Անատոլիա իրենց հայրենի հողերից, եւ այսօր հիշում են մայիսի 21-ի ողբերգական իրադարձությունները, որոնք ստացել են «չերքեզների տեղահանում» անվանումը», - նշել է Բիլգիչը: