Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել. զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ից: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ ասօր Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1634 աճյուն: