Շուշիի շրջանի Եղցահող գյուղում ադրբեջանցի զինվորականներն այսօր՝ ժամը 10-ի դրությամբ, հետ են նահանջել իրենց առաջ եկած դիրքերից, այդ հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը. «Պայմանավորվածություն կար, որ ռուս խաղաղապահներն են անդորրը պահպանելու, հայկական կողմը հետ է քաշվելու, ադրբեջանական կողմն էլ 3 կմ հետ է նահանջելու, որպեսզի ռուս խաղաղապահներն այդ հատվածը վերահսկեն»,-ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԲ զինծառայողները դուրս էին բերվել Եղցահողի տարածքից, ինչից հետո հակառակորդը 1 կմ առաջ էր եկել այդ հատվածում: