Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնեցնում է Արևմուտքի պատժամիջոցներին Եվրասիական տնտեսական միության երկրների պատասխան միջոցները, դրանք կներկայացնեն ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ ԵՏՀ Իյա Մալկինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: «Ներկայումս հանձնաժողովի առեւտրային բլոկն ակտիվ աշխատանք է տանում Միության պետությունների վրա երրորդ երկրների կողմից գործադրվող տնտեսական ճնշումներին արձագանքելու հնարավոր միջոցների ցանկի նախագիծը կողմերի հետ համաձայնեցնելու ուղղությամբ», - ասել է Իյա Մալկինան: Պետությունների ղեկավարներին նախատեսվում է ներկայացնել միջոցներ, որոնք կստանան անդամ պետությունների առավելագույն աջակցությունը։ ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքը գնում է պատասխան միջոցների համաձայնեցված կիրառման մասին բացառապես ԵԱՏՄ տնտեսական շահերի պաշտպանության նպատակով: «Ավելացնեմ, որ առաջարկված բոլոր միջոցներն առավելապես պաշտպանում է Բելառուսի Հանրապետությունը, որն այժմ լուրջ ճնշում է զգում ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի կողմից», - նշել է Իյա Մալկինան: