19.04.2025
Հայաստանը դեռ պաշտոնական նամակ չի փոխանցել ռուսական կողմին. ՌԴ-ում դեսպան
prev Նախորդ նորություն

Հայաստանի 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են. ՊՆ

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։


«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել»,- գրված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։


Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։


 


 


 

ՌԴ-ն կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար