Վաղը՝ հոկտեմբերի 9-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Վարչապետի առաջին արտասահմանյան այցերի վերաբերյալ լրատվությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը: Մամուլի ծառայությունը նշում է, որ Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի առաջին պաշտոնական այցերը կլինեն Վրաստանի հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են, ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առևտրատնտեսական ուղղություններում: Հոկտեմբերի 9-ին, Գիորգի Գախարիան կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան: Ծրագրվում է նաև Վրաստանի վարչապետի այցը Թուրքիայի հանրապետություն, որը տեղի կունենա ամսվա վերջին: Մամուլի ծառայության հաղորդմամբ, Վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Բրյուսել տեղի կունենա այն բանից հետո, ինչ կավարտվեն Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային հարցերը, և Եվրահանձնաժողովը կսկսի իրականացնել իր լիազորությունները: