Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական կապերն ունեն որոշակի պատմություն: Կողմերը համատեղ զորավարժություններ են անցկացրել, իրականացրել փորձի փոխանակում ու ռազմա-տեխնիկական համագործակցություն հաստատել: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը: Ըստ նրա, երեք երկրներն ապահովելու են համատեղ տարածաշրջանային նախագծերի անվտանգությունը: Նա նշել է, որ Վրաստանը մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջան-Թուրքիա ռազմական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա: