4.05.2025
Վերին Լարսի անցակետ արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է ՀՀ մեկնող ավտոբուս
prev Նախորդ նորություն

Արցախը ևս մասնակցել է. ԱԳՆ-ն հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագրի մասին

Հայաստանի ԱԳՆ մաուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագրի մասին լուրերը:


Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության, ինչպես նաև ադրբեջանցի լրագորղների Հայաստան այցելության մասին, որը ԱԳՆ-ն ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց:


«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:


Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ», - ասված է Նաղդալյանի հայտարարության մեջ:

Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ. Էլբակյանը՝ Ադրբեջան հայ լրագրողների այցի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով