Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել է Արցախ, հինգշաբթի հայտնել է Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Այսօր ՌԴ-ից Արցախ է տեղափոխվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը», - գրել է Արայիկ Հարությունյանը Facebook-ում: Նա հավելել է, որ վարակի տարածումը կանխելու գործում դա մեծ աջակցություն է Ղարաբաղին, որը հաղթահարում է պատերազմի հետևանքները։