Հունիսի 1-ից Վրաստանը կբացի ցամաքային սահմանները, որոնք փակ էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, սահմանի անցումը հնարավոր կլինի պատվաստումների ամբողջական կուրսը հաստատող փաստաթղթով և ՊՇՌ բացասական թեստով, կամ թեստի բացասական պատասխանով, որն արվել է վերջին 72 ժամվա ընթացքում: Գիբրաձեն նաև խորհուրդ է տվել բոլոր ժամանող զբոսաշրջիկներին իրենց հետ ունենալ ապահովագրական պոլիս: