Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գոհունակությամբ նշվել է, որ իրադրությունն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է», - ասված է հաղորդագրության մեջ: