8.04.2025
Վահագն Խաչատուրյանն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է էլեկտրոնային կառավարման հարցեր
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հետ փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց․ Տիգրան Աբրահամյան

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան և Երևանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։


Ստացվում է, որ Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում, Հայաստանը գործընթաց է սկսել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ-ից դեռևս պաշտոնական պարզաբանումներ այս հարցի շուրջ չի տրվել, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ մշտապես թուրքական կողմից է ստացվում, ապա բանագնացների նշանակման և կուլիսային պայմանավորվածությունների թեման լրիվ հավանական է թվում։


Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Էրդողանը տեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը դրական ազդակներ է փոխանցել:


Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ ՀՀ ԱԳ նախարարը խոստովանել էր, որ իշխանության դրական քարոզչության շրջանակներում ներկայացվող հայ-թուրքական գործընթացում, Թուրքիան միջանցքի հարցը որպես նախապայման է ներկայացնում։


Հերթական փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց, որի ավերիչ հետևանքները ամբողջությամբ դեռևս դժվար է գնահատել»։



 


 

Ադրբեջանում սկսվել է երկու հայ գերիների դատավարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը