Ռուս խաղաղապահները ավարտին կհասցնեն բոլոր հայ գերիների վերադարձի գործը. Մուրադով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ, հայ գերիներին վերադարձնելու աշխատանքներն այս պահին շարունակվում են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, եւ հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը շարունակվում է, այս հարցում կա դրական տեղաշարժ և ըմբռնում: Մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը», - ասել է նա: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները այդ գործը ավարտին կհասցնեն», - ասել է Մուրադովը։
Նա նշել է, որ գերիներին վերադարձնելու աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահի քաղաքացիական պարտք:
«Որպես զինորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են ունեցել գերության մեջ գտնվելիս։ Ես հիշում եմ առաջին չվերթը, երբ մենք մեկնեցինք Բաքու, եւ վերադառնալուց հետո ես տեսա այն զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն Երեւան էին թռչում՝ Էրեբունի օդանավակայան։ Դրանք արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ նրանք տուն են վերադարձել», - պատմել է փոխնախարարը։