24.11.2024
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները ևս մեկ անգամ կհանդիպեն մոտակա օրերին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին ակտիվ երկխոսել հումանիտար հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։


«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը՝ երկու երկրների կառավարությունների միջև: Կոչ ենք անում կողմերին առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում՝ ներառյալ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, ենթադրյալ մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ հետաքննության հարցերը»,- ասել է Բլինկենը՝ Ստոկհոլմում ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում։


Նա հույս է հայտնել, որ բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանան աշխատել այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։


Բլինկենը նաև կոչ է արել Բաքվին և Երևանին «լուծել այլ կարևոր խնդիրներ», մասնավորապես՝ սկսել սահմանի սահմանազատման գործընթացը, վերականգնել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։