21.04.2025
ԱԱԾ. Իրավապահների ակտիվ գործունեության համար առայժմ անհրաժեշտ նախադրյալներ չկան
prev Նախորդ նորություն

Պավլիկ Մանուկյան. Իշխանությունների հետ բանակցություններ, որպես այդպիսին, չկան

Armtimes.com-ի թղթակցին քիչ առաջ հաջողվել է տեսանկարահանել ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանին:

Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցություններ, որպես այդպիսին, չկան:

Մանուկյանն ասել է, որ պահանջ ներկայացնողը այնտեղ միայն իրենք ենք, ոչ ոք չի կարող իրենց պահանջ ներկայացնել: Մանուկյանը նաեւ խնդրել է` իրենց մոտ գտնվող ոստիկաններին չանվանել պատանդ: «Նրանք այստեղ մեզ հետ շրջում ու քայլում են հավասար»,- ասել է նա:

Պավլիկ Մանուկյանը նաև կրկնել է ավելի վաղ իր արած հայտարարությունը` նշելով, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասով իր ասածն ուժի մեջ է, իրենք բոլոր չորս ոստիկաններին էլ կտան Գասպարյանի փոխարեն:

Ազատամարտիկը նաև հայտարարել է. «Այստեղ կերտվելու է Նոր Հայաստանը, մենք հեռացնելու ենք իշխանությունների քրեաօլիգարխիկ բանդան: Պահանջում ենք իշխանափոխություն»:

Մամուլի տեսություն. ՊՊԾ գնդի գրավումն իշխանությունները ներկայացնում են որպես սովորական քրեաիրավական պատմություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան