25.11.2024
Քերի. ԱՄՆ-ն և ՌԴ-ն համատեղ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Բանակցությունները խզված չեն, բայց հեռախոսակապը չի վերականգնվել. Ենիգոմշյան

«Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը համապատասխան կողմից հավաստիացումներ է ստացել, որ բանակցությունները խզված չեն:

«Եթե բանակցությունները խզված չեն, այդ դեպքում ակնկալվում է, որ երկու կողմերից սրացման գնացող և լարվածությունն ավելացնող քայլեր չեն լինի: Ես ուզում եմ հավատալ, որ բանակցությունները խզված չեն, բայց կրկնում եմ՝ եթե խզված չեն, ապա պետք է նաև սրացման չգնալ»,- քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված լրագրողներին ասաց նա:

Ենիգոմշյանը նշել է, որ բանակցությունները ԱԱԾ-ի հետ են: Իսկ այս պահին նա սպասում է, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսային կապը վերականգնվի, թեև այդ մասով որևէ հավաստիացում չի հնչել: «Ինձ միայն հավաստիացրել են, որ բանակցությունները խզված չեն»,- շեշտեց նա:

Նշենք, որ քիչ առաջ Ենիգոմշյանը հայտարարեց, որ ժամանակ է տալիս իշխանություններին հայտարարելու՝ երեկվանից մեկնարկած բանակցությունները խզված են , թե ոչ:

Հիշեցնենք, արդեն երկրորդ օրն է Ժիրայր Սեֆիլյանի համակիրները պահում են ՊՊԾ գնդի տարածքը, ինչպես նաև ոստիկան-պատանդների:
Առավոտյան «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տեղեկատվություն ունեն, որ իրավապահները պատրաստվում են գրոհել և հենց այդ նպատակով են անջատել «Սասնա ծռերի» անդամների հեռախոսահամարները: