24.11.2024
Աշխարհը պետք է արձագանքի հասարակության պառակտման փորձերին. Լավրով
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն բացեց աչքերը. կազմակերպության տարածքում այլատյացությունը աճել է

ԵԱՀԿ-ն կազմակերպության տարածքում այլատյացության դրսևորումների թվի աճ է արձանագրում, համաճարակի ժամանակ այդ խնդիրը սրվել է։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ազգային փոքրամասնությունների հարցերով կազմակերպության գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդրախմանովը՝ ելույթ ունենալով այլատյացության, հակասեմիտիզմի և ռասիզմի դեմ «Պաշտպանենք ապագան» Մոսկովյան երրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք նշում ենք, որ ԵԱՀԿ գոտում աճում է էթնիկ եւ կրոնական շարժառիթներով ատելության հողի վրա խտրականության եւ բռնության դրսեւորումների թիվը։ COVID-19 պանդեմիան միայն խորացրեց այդ միտումը։ Գլոբալ ճգնաժամի ժամանակ մենք դավադրության տեսությունների աճ ենք նկատում, որոնք ունեն տարբեր այլատյացություններ, իսկ շատ դեպքերում՝ հակասեմական դրդապատճառներ», - ասել է նա։


Աբդռախմանովի խոսքով՝ պանդեմիան վերականգնել է հին նախապաշարմունքներն ու կարծրատիպերը եւ նույնիսկ նոր լիցք է հաղորդել նրանց չստուգված տեղեկատվության եւ առցանց հաղորդակցության լայն օգտագործման պատճառով:


«Միեւնույն ժամանակ նշում ենք, որ թեեւ շատ պետություններ փորձում են կատարել բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդման իրենց պարտավորությունները, նրանց ջանքերը միշտ չէ, որ հանգեցնում են ցանկալի արդյունքի։ ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի երկարամյա փորձը ցույց է տվել, որ քաղաքականությունը եւ օրենսդրությունը, որոնք անհրաժեշտ կերպով հաշվի չեն առնում ազգային փոքրամասնությունների իրավունքները կամ, ինչն ավելի վատ է, որոնք հանգեցնում են դրանց սահմանափակմանը, վնասակար ազդեցություն են թողնում սոցիալական համերաշխության վրա», - շարունակել է նա:


ԵԱՀԿ գերագույն հանձնակատարը նշել է, որ նման քաղաքականությունն ու օրենքները ստեղծում են սոցիալական մթնոլորտ, որտեղ բեւեռացված բանավեճերը և պատմության օգտագործումը քաղաքական նպատակներով ուժեղացնում են խտրականությունը եւ թուլացնում հասարակության համախմբվածությունը: