26.11.2024
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Մոսկվայի ջանքերը
prev Նախորդ նորություն

Վրաստանը չի մասնակցի «3 + 3» ձեւաչափին. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը չի մասնակցի «3 + 3» ձեւաչափին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Վրաստանի խորհրդարանում պատասխանելով պատգմավորներին հարցերին:


«Ինչ վերաբերում է «3 + 3» ձեւաչափին, Դավիթ Զալկալիանին նշել է, որ Վրաստանը չի մասնակցի աշխարհաքաղաքական նախագծի, որին մասնակցում է մի պետություն, որը օկուպացնում է Վրաստանի տարածքները: Այնուամենայնիվ, նա խոսեց այլընտրանքային եռյակի ձևաչափի՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցւթյամբ։


«Մենք հավակնություն ունենք մեր հարեւաններին առաջարկելու տնտեսական նախագծեր, որոնք կօգնեն թուլացնել լարվածությունը տարածաշրջանում: Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այս երեք երկրները», - ասել է Դավիթ Զալկալիանին: