26.11.2024
Փարիզն ու Մոսկվան պետք է համագործակցեն ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հիմքերի համար. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել. 3 մարդ մահացել է

Նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:


Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 999 քաղաքացու հետազոտություն, որից 3402-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արձանագրվել է 3 մահվան դեպք: 74-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երիկամների սուր անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն:


73-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն։


92-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 90% ախտահարում, սեպտիկ շոկ:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: