25.11.2024
Արժանապատիվ խաղաղության իրավունքը պետք է վերանվաճել. Ավետիք Չալաբյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ նոր առաջարկ է արել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի անցկացման վերաբերյալ առաջարկներով:


«Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով», - հայտարարել է Փաշինյանը կառավարության նոյեմբերի 18-ի նիստում՝ նշելով, որ ռուսական կողմի առաջարկներն ընդունելի են Հայաստանի համար։


«2021-ի մայիսից ի վեր, ինչպես նշել եմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։ Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ՀՀ-ի համար ընդունելի են»,- նշեց նա։


Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասներն ու իրագործել առաջարկները։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ կոչ անելով ադրբեջանական զորքերի հարձակումից պաշտպանել Հանրապետության ինքնիշխան տարածքը:


«Քանի որ հարձակումը կատարվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 1997 թվականի պայմանագրի համաձայն, մենք կոչ ենք անում ՌԴ-ին պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այժմ գրավոր դիմում է նախապատրաստվում», - հայտարարեց Գրիգորյանը։


Մինչդեռ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել (նոյեմբերի 16-ի երեկոյան տվյալներով. խմբ.) Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման հետ կապված օգնության մասին:


Նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Երեւանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել հանրապետության տարածքի խորքը: Սպառնալիքի տակ է հայտնվել Պետական մայրուղին, որը մայրաքաղաքը կապում է երկրի հարավային շրջանների եւ Իրանի հետ:


ՀՀ զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերիներ։ 24 զինծառայողների հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, եւ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է: Տարվում են ինտենսիվ աշխատանքներ դրանց հայտնաբերման ուղղությամբ։ Հակառակորդի վերահսկողության տակ են անցել երկու մարտական հենակետեր:


Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ստեղծված իրավիճակի լուծման և գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործողություններն անվանել է ուղղակի ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Նոյեմբերի 16-ին ՝ ժամը 18:30-ից, Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակը դադարեցվել է: