20.04.2025
ԱԱԾ-ն հորդորում է անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները
prev Նախորդ նորություն

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է. "Հայաստան" դաշինք

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա: Այս մասին ասված է "Հայաստան" դաշինքի հայտարարության մեջ: 


"Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Ունենք մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։

Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը",- ասված է հայտարարության մեջ:


 


 

Պատրաստակամ է ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու համար. Շոյգուն՝ ՊՆ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար