23.11.2024
Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքների ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են. նախարար
prev Նախորդ նորություն

Եվս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա. Արմեն Մուրադյան

"Զինվորի տուն" վերականգնողական կենտրոնի և "Ազնավուր" հիմնադրամի գործակցության արդյունքում ևս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

"Տրամադրված՝ վերջին երկու դրամաշնորհներով զինվորներից մեկը կբացի փայտամշակման և հուշանվերների արվեստանոց, մյուսը՝ դեկորատիվ աքսեսուարների պատրաստման արհեստանոց:

Հիշեցնենք. վիրավոր զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն ուղղված ծրագրով արդեն իրականություն է դարձել պատերազմի ժամանակ վիրավորում և հաշմանդամություն ստացած 21 երիտասարդի բիզնես գաղափար: Վերջին երկու դրամաշնորհների տրամադրումից հետո գաղափարից բիզնեսի վերածվածների թիվը կհասնի 23-ի",- գրել է նա: