6.04.2026
ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարները քննարկել են հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացումը
prev Նախորդ նորություն

Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքների ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են. նախարար

Կառավարությունը Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ է կառուցում հիմա և շարունակելու է դա անել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից՝ Հյուսիս-հարավի Քաջարան- Սիսիան հատվածից, մինչև դաշտամիջյան ճանապարհներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:


Նրա խոսքով, տարբեր նշանակության  ճանապարհների կառուցման բազմաթիվ ծրագրեր կան: Անդրադառնալով վերջին իրադարձություններին, նա նշեց.


«Որոտան, Բարձրավան, Շուռնուխ՝ բոլոր այդ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են: Այս համայնքները կապ ունեն, տրանսպորտ կա»,- հավաստիացրեց նախարարը։


 


 


 


 

Եվս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա. Արմեն Մուրադյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար