5.04.2026
Շվեդիան հանում է մուտքի արգելքը ՀՀ պատվաստված քաղաքացիների համար
prev Նախորդ նորություն

Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված. ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:


Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 11-ին 6 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության էր ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին: Եվս երկու տղամարդու դիակ հայտնաբերվել էր դեպքի վայրում:


Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում նշված քրեական գործով ձերբակալվել է 5 անձ:


Նախաքննությունը շարունակվում է:



 


 

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել պայմանավորվածությունների կատարումը. Մհեր Գրիգորյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար