23.11.2024
Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված. ՔԿ (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել պայմանավորվածությունների կատարումը. Մհեր Գրիգորյան

Մեկ տարի առաջ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունվեց եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայաստանը բարձր է գնահատում ռուս դաշնակիցների ջանքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախմբի գործունեությունը։


Այս մասին նոյեմբերի 12-ին, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ Բաքուն խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը։ Փոխվարչապետը հիշեցրել է 44-օրյա պատերազմի հետեւանքները, որի արդյունքում 40 հազար մարդ մնացել է անօթեւան ու ունեցվածք, իսկ 17 հազար քաղաքացիական օբյեկտ ավերվել։


"Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետի, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է",- շարունակեց նա։


Գրիգորյանը նշեց, որ խեղաթյուրելով եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանում քննարկվում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման, այսպես ասած, միջանցքի գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։


«Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- հավելեց Մհեր Գրիգորյանը։