23.11.2024
ԱԳ նախարարն ու CCAF համանախագահները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները
prev Նախորդ նորություն

Շվեդիան հանում է մուտքի արգելքը ՀՀ պատվաստված քաղաքացիների համար

Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։


SchengenVisaInfo.com-ից տեղեկանում ենք, որ երկրի կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ, համաձայն որոնց՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից:


Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին: