Ղարիբաշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթած քաղաքապետերի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը հերթական հանդիպումն է անցկացրել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ։
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում պետներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին մասնակցել է կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը։
Իրակլի Ղարիբաշվիլին Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ խոսել է քաղաքացիների կարիքները ժամանակին և արդյունավետ լուծելու անհրաժեշտության մասին և ընդգծել բնակչության համար առաջնահերթ ծրագրերի իրականացման կարևորությունը։
Կառավարության ղեկավարը քաղաքապետերին վերահաստատել է անձնական և կենտրոնական իշխանությանը առավելագույն աջակցությունը։ Հանդիպմանը քննարկվել են Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախատեսված ծրագրերն ու նախաձեռնությունները։