Հադրութի և Շուշիի բնակիչները ՀՀ-ից պահանջում են իրենց փախստականի կարգավիճակ տալ
Հադրութի և Շուշիի բնակիչները Հայաստանի կառավարությունից պահանջում են իրենց փախստականի կարգավիճակ տալ, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Նրանք այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ մեկնարկելով այն ՀՀ կառավարության շենքի մոտից և շարժվելով դեպի Ֆրանսիայի ու ՌԴ դեսպանատներ:
Թե ինչու հենց այս երկրների դեսպանատներ՝ հադրութեցիներն ու շուշեցիները բացատրում են՝ հույսները կտրել են հայրենի կառավարությունից:
Արցախի օկուպացված շրջանների բնակիչները նշում են, որ ուղիղ մեկ տարի առաջ ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նշված է փախստականների վերադարձի կետը, բայց քանի որ հայրենի կառավարությունը նրանց որպես փախստական չի ընդունում, ապա և հարց է առաջանում՝ այդ վերադարձն ինչպե՞ս է լինելու։
"Մեզ ոչ մի կարգավիճակ տրված չէ", - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Բաղաքի ակցիայի մասնակիցները նաև նշում են ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցելու անհնարինության մասին: Պատմությունը, ասում են նրանք, բազմիցս է ցույց տվել, որ թուրքի հետ խաղաղություն չի լինում, չնայած Հայաստանի պաշտոնյաներն այսօր քարոզում են այդ խաղաղ գոյակցությունը.
"Սա խաղ է, իրենք էլ շատ լավ գիտեն, որ թուրքի հետ խաղաղ ապրելն անհնար է", - շեշտում են նրանց:
Օտարերկրյա դեսպանատներից նրանք պահանջում են ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին, որոնք բազմաթիվ են՝ սկսած փախստականի կարգավիճակից, որ մեկ տարի է չեն ստանում, ավարտած սոցիալական խնդիրներով: Ըստ այդմ, ակցիայի մասնակիցները հերթական նամակը հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն: