23.09.2023
Ոստիկանությունը հայտնաբերել է մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կնոջ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Արարատ Միրզոյան

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Nouvelles d’Arménie» ամսագրի հետ հարցազրույցում՝ պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին:


«Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։


Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա», - ասել է նախարարը։


Այնուամենայնիվ, նրա խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։


«Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում», - եզրափակել է նա:

ՌԴ-ն աջակցում է Թուրքիայի և Ադրբեջանի առաջ քաշված գաղափարին 3+3 ձևաչափին. Զախարովա
Հաջորդ նորություն next