3.08.2025
Ստեփանակերտում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել. 17 մարդ ծայրահեղ ծանր վիճակում են

Նոյեմբեր 2-ին կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 70-ը Ստեփանակերտ քաղաքի, 11-ը՝ Ասկերանի, 7-ը՝ Մարտակերտի, 14-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են։


Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 180 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:


Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17343 քաղաքացու հետազոտություն, որից 2273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ոստիկանությունը հայտնաբերել է մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կնոջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան