Պարեկային ծառայությունը կանխել է մի շարք հանցագործություններ. Արա Ֆիդանյան
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը գոհ է պարեկային ծառայության աշխատանքից: Կատարվում է մեծ ծավալի աշխատանք, այդ թվում՝ գիշերային ժամերին, կանխվել են բազմաթիվ հանցագործություններ։
Նրա խոսքով՝ պարեկային ծառայության աշխատանքը քննադատում են կամ նրանք, ովքեր բավականաչափ տեղեկացված չեն կատարված աշխատանքի մասին, կամ նրանք, ովքեր անկախ արդյունքներից միշտ հանդես են գալիս քննադատությամբ: «Անցած երեք ամիսների ընթացքում պարեկային ծառայությունը հայտնաբերել է բավականին մեծ թվով հանցագործություններ, կողոպուտներ, ավազակային հարձակումներ, հետախուզման մեջ գտնվող անձանց ձերբակալում և այլն», - ասել է նա։
Նա խոստովանել է, որ պարեկային ծառայության գործունեության որոշակի բացթողումներ կան։ «Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ պարեկային ծառայությունը կատարում են մեծ ծավալի աշխատանք, և այդ աշխատանքը արդյունավետ է», - հավաստիացրել է Ֆիդանյանը։