23.11.2024
Նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանում է
prev Նախորդ նորություն

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության խորհրդից:


Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում Կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:


Մասնավորապես, Աշտարակ համայնքում կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը, Արտաշատում՝ Անդրանիկ Կիրակոսյանը, Սպիտակում՝ Կարեն Թեմուրյանը, Վայքում՝ Թարո Ավետյանը, Վանաձորում՝ Վահե Դոխոյանը: