24.11.2024
«Մուրացան» հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ
prev Նախորդ նորություն

«Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Այսօր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում արձանագրեցինք, որ «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը:


Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար:


Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»,- գրել է նախարարը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացրել էր, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա է հոսպիտալացված: «Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid-19»,- հաայտնել էր Արմեն Մուրադյանը: