22.11.2024
Մակունցը կոնգրեսական Էշուին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
prev Նախորդ նորություն

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարն ընկել է ձորը. լրատվամիջոցները հայտնում են մեկ զոհի մասին

Ըստ shamshyan.com կայքի, հոկտեմբերի 29-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատար ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:


Ըստ աղբյուրի՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր։ Աղբյուրի տվյալներով՝ զոհվածը եւ վիրավորները ռուսական սահմանապահ զորքերի զինծառայողներ են: Սպասվում է Ռուսաստանի սահմանապահ զորքերի քննչական խմբի ժամանումը ։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: