Մակունցը կոնգրեսական Էշուին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։
Զրուցակիները քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։
"Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծված 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու կապակցությամբ", - ասված է հաղորդագրության մեջ։