23.11.2024
Սուքիասյաններին պատկանող «FLYONE ARMENIA»-ն ստացել է օդանավ շահագործողի վկայական
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 096 նոր դեպք, գրանցվել է 51 մահ

Հայաստանում հոկտեմբերի 28-ին կատարվել է 18 141 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 096 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 1 258 մարդ։ Արձանագրվել է մահվան 43 դեպք:


Հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 066 269 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ:


Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 288 է: