22.04.2025
Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում
prev Նախորդ նորություն

Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը. ԱՆ

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:


«Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:


Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:


Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար», - ասված է հայտարարության մեջ:



 

Ընթացք է տրվել ՏԻՄ ընտրություններին ընտրախախտումների մասին 32 ահազանգի. դատախազություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան